Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2024 թվականի N 785-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.07 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՈՒՇ ԱԼՅՈՇԱՅԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ,  24-րդ կետերով,  43 հոդվածով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 1-ին,   2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի     13-ի Իրավունք հաստատող փաստաթղթերիը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին թիվ 1328-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն,  ՀՀ Կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի  թիվ 1920-Ն  որոշումների, հաշվի առնելով, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող բնակելի տան հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի   15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ                     ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 24.08.2023թ. թիվ ՍՆ-753, Հայաստանի Հանրապետոության  անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 23.01.2024թ. թիվ                      ԱՏ-23012024-09-1118, Սպանդարյան փողոցի 3-րդ նրբանցքի լիազոր ներկայացուցչի կողմից 25.04.2024թ․ տրված տեղեկանքները /բնակելի տունը կառուցված է 1983թ., տիրապետում է Անուշ Սաֆարյանը/ և հաշվի առնելով Անուշ Սաֆարյանի  դիմումը.                        ո ր ո շ ու մ ե մ      

 

1. Համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.07 հա բնակելի կառուցապատման հողամասից 0.00061 հա այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի  կառուցապատման հողերի:

2.Համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան թաղամասի 3-րդ նրբանցում  գտնվող գույքային միավորների նկատմամբ Անուշ Ալյոշայի Սաֆարյանի /ծնված 22.08.1957թ, անձնագիր AP0675014, տրված 041 կողմից/ իրավունքները վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.07 հա մակերեսով հողամասի չափով:

 3.Սահմանազատված 0.07 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 90.2 քառ.մ ներքին մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը, սանհանգույցը համարել նրա սեփականությունը:              

4.Բնակելի տանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ,Կապան համայնք, ք.Կապան, Սպանդարյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 7/1։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner