Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 8-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Շահումյան փողոցի թիվ 31 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին» թիվ 91-Ա որոշումը, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և քաղաքացի Աննա Գրիգորյանի դիմումը, որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կապան համայնքի Շահումյան փողոցի թիվ 31 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձին`
Աննա Գրիգորի Գրիգորյանին:
2. Գույքի օտարման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը դնել նվիրառուի վրա: