Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1729-Ն, 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, ՀՀ կառավարության 2006թվականի 19 հոկտեմբերի 1500-Ն որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի 02.09.2019թ. թիվ 1142-Ա որոշումը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Ն.Բաբայանի 2020թվականի մայիսի 14-ի թիվ 01/22.11/3203-20 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան համայնքի վարչական տարածքում պետական սեփականություն հանդիսացող Ձորք թաղամասի թիվ 22 հասցեում գտնվող ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությանն ամրագրված պահեստների սպասարկման բնակավայրերի նպատակային նշանակության հասարակակն կառուցապատման 0.43633 հա հողամասը /ծածկագիր 09-001-0104-ից/ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:
2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|