Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ, հաշվի առնելով Կապան քաղաքի բնակիչ Տիգրան Ղազարյանի դիմումը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  10   կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին որոշում է.   
 1.   Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Մշակույթի պալատի շենքի 1-ին հարկի թիվ 7 և 8 սենյակները՝ ընդհանուր 76,9 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը երեք տարի ժամկետով, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով, վարձակալության իրավունքով տրամադրել Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 7 շենքի  թիվ 50 բնակարանի բնակիչ Տիգրան Ղազարյանին՝ սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 800 /ութ հարյուր/ դրամ վարձավճար՝ ընդամենը 61520 /վաթսունմեկ հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ: 
2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: