Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ, 60-րդ և 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Տալ համաձայնություն Կապան համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4/21 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության գետեր գործառնական նշանակության 0,00912 հա հողամասը /ծածկագիր 09-001-1717-0128/ խողովակաշար կառուցելու նպատակով կառուցապատման իրավունքով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել մրցույթով՝ մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 42160.0 /քառասուներկու հազար մեկ հարյուր վաթսուն/ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: