Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 ապրիլի 2018 թվականի N 45-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 5,92592 ՀԱ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի  թիվ 1729-Ն, 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշումների, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/183 /նախկին 14/291/ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունն ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտը և 2015 թվականի օգոստոսի 25-ի՝ օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՇԱԹՎ-29/183 թույլտվության ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտի փոփոխությունները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   9  կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի «ընդերքի օգտագործման հողեր» գործառնական նշանակության ներքոնշյալ հողամասերը ընդերքօգտագործման նպատակով առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2050 թվականի ապրիլի 1-ը ժամկետով տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝

1) Շահումյան թաղամասի թիվ 254 հասցեում գտնվող 0,0141 հա հողամասը /ծածկագիր 09-001-0330-0130/՝83240,0 /ութսուներեք հազար երկու հարյուր քառասուն/ դրամ տարեկան վարձավճարով,

2) Շահումյան թաղամասի թիվ 255 հասցեում գտնվող 0,21627 հա հողամասը /ծածկագիր 09-001-1361-0003/՝398530,0  /երեք հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր երեսուն/դրամ տարեկան վարձավճարով,

3)  Շահումյան թաղամասի թիվ 256 հասցեում գտնվող 0,03093 հա հողամասը /ծածկագիր 09-001-1371-0001/՝  167910,0 /մեկ հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով:

4) Շահումյան թաղամասի թիվ 257 հասցեում գտնվող 0,05515 հա հողամասը /ծածկագիր 09-001-1331-0057/՝ 268020,0 /երկու հարյուր վաթսունութ հազար քսան/ դրամ տարեկան վարձավճարով,

5) Շահումյան թաղամասի թիվ 258 հասցեում գտնվող 1,6385 հա հողամասը /ծածկագիր 09-001-1331-0001/՝  1550530,0 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար հինգ հարյուր երեսուն/ դրամ տարեկան վարձավճարով,

6) Շահումյան թաղամասի թիվ 259 հասցեում գտնվող 0,11107հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0028/՝  313320,0 /երեք հարյուր տասներեք հազար երեք հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով:

7) Շահումյան թաղամասի թիվ 260 հասցեում գտնվող 0,28853 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0036/՝ 457060,0 /չորս հարյուր հիսունյոթ հազար վաթսուն/ դրամ տարեկան վարձավճարով,

8) Շահումյան թաղամասի թիվ 261 հասցեում գտնվող 1,62749 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0061/՝  1541620,0 /մեկ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով,

9) Շահումյան թաղամասի թիվ 262 հասցեում գտնվող 0,93872 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0062/՝  983710,0 /ինը հարյուր ութսուներեք հազար յոթ հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով,

10) Շահումյան թաղամասի թիվ 263 հասցեում գտնվող 0,9819 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0064/՝  1018690,0 / մեկ միլիոն տասնութ հազար վեց հարյուր իննսուն/ դրամ տարեկան վարձավճարով,

11) Շահումյան թաղամասի թիվ 264 հասցեում գտնվող 0,02326 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0019/՝   129320,0 / տասներկու հազար երեք հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(501.90 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner