Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2018 թվականի N 128-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3/21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ 0.01245 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշումների,  հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված    ՇԱԹՎ-29/183 /նախկին 14/291/ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունն ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտը և 2015 թվականի օգոստոսի 25-ի օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՇԱԹՎ-29/183 թույլտվության ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Կապանի ԼՀԿ ՓԲԸ դիմումը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 3/21 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր» կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 0.01245 հա հողամասը  /ծածկագիր 09-001-1418-0016-ից/  սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ ջրամատակարարման խողովակաշարի անցկացման նպատակով՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը, տարեկան վարձավճար սահմանելով 3100.0 /երեք հազար մեկ հարյուր/ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝  սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -11

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.06 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner