Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 4-ի թիվ 2 արտահերթ նիստի օրակարգը.
1.Կապան համայնքի 2018-2022թթ զարգացման ծրագիրը հաստատելու մասին
2.Կապան համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
3.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0,03523 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին
4.Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0,00912 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին
5.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից ընդերքօգտագործման նպատակով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 5,92592 հա հողամաս տրամադրելու մասին
6.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հողերից 0,45507 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին
7.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հողերից 0,10722 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին
8.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից 1,7437 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին
9.Կապան համայնքի Ծավ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,01585 հա վարելահողը ուղղակի վաճառքի միջոցով «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին
10. Կապան համայնքի Ձորաստան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
11.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման կարգը՝ ժամանակացույցը, աղբամանների /կոնտեյներներ/ տեղադրման վայրերի սխեմաները, դրանց տեսակները և քանակը հաստատելու մասին
12. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին