Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, Կապանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Քաջարանյան մայրուղու հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.26757 հա հողամասը /ծածկագիր 01-009-0030-0022/, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել, մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 60210,0 (վաթսուն հազար երկու հարյուր տասը) դրամ:
2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: