Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 ապրիլի 2018 թվականի N 46-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0.45507 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշումների,  հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/183 /նախկին 14/291/ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունն ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտը և 2015 թվականի օգոստոսի 25-ի՝ օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՇԱԹՎ-29/183 թույլտվության ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտի փոփոխությունները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   9  կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասի թիվ 265 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման 0.45507 հա հողամասը /ծածկագիր 09-001-1361-0001/ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ ջրամատակարարման խողովակաշար անցկացնելու նպատակով՝ մինչև 2050 թվականի ապրիլի 1-ը տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը, տարեկան վարձավճար սահմանելով 113040,0 /մեկ հարյուր տասներեք հազար քառասուն/ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(339.49 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner