Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սյունիք գյուղում գյուղատնտեսական նշանակության 0.322 հա 4-րդ խմբի անջրդի վարելահողը /ծածկագիր 09-082-0518-0001-ից/ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել մրցույթով, մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 1670,0 (մեկ հազար վեց հարյուր յոթանասուն) դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: