Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 60-րդ, 57-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշումների պահանջների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողամասերը առանց մրցույթի, 3 տարի ժամկետով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով, հետևյալ պայմաններով՝
1) քաղաք Կապան, Շահումյան փողոց, թիվ 11/43 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0511-0252) 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վճարով։
2) քաղաք Կապան, Ա.Մանուկյան փողոց, թիվ 99/1 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-1455-0006) 60000 (վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։
3) քաղաք Կապան, Շահումյան փողոց, թիվ 38/28 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0566-0132) 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վճարով։
4) քաղաք Կապան, Ռ.Մելիքյանփողոց, թիվ 6/24 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0624-0104) 60000 (վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։
5) քաղաք Կապան, Ա.Մանուկյան փողոց,1-ին նրբանցք թիվ 4/49 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0630-0503) 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վճարով։
6) քաղաք Կապան, Շահումյան փողոց, թիվ 15/10 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-------------) 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վճարով։
7) քաղաք Կապան, Մ.Ստեփանյան փողոց, թիվ 12/36 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0617-0061) 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վճարով։
8) քաղաք Կապան, Շահումյան փողոց, թիվ 37/48 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0566-0133) 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վճարով։
9) քաղաք Կապան, Գ.Նժդեհ փողոց, թիվ 8/25 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0630-0505) 60000 (վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։
10) քաղաք Կապան, Կ.Դեմիրճյան հրապարակ, թիվ 2/26 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-------) 60000 (վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։
11) քաղաք Կապան, Շինարարների փողոց, թիվ 12/9 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0640-0153) 40000 (քառասուն հազար) դրամ տարեկան վճարով
2. Սույն որոշման 1-ին կետի 1-5 ենթակետերում նշված հողամասերը օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով բացառապես ոչ հիմնական շինություն՝ մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատ (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) սարք տեղադրելու նպատակով, 6-11 ենթակետերում նշված հողամասերը օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով բացառապես ոչ հիմնական շինություն՝ մետաղադրամով և թղթադրամով շահագործվող վճարային տերմինալ տեղադրելու նպատակով
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը։