Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.
1) համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 18/1 հասցեում գտնվող 0,05047 հա հողամասը,
2) համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 6/23 հասցեում գտնվող 0,00606 հա հողամասը:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: