Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մայիսի 2016 թվականի N 17-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի     5-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետով, որոշման նախագծի քվեարկության    8  կողմ,    0  դեմ,   0   ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

  

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ հասարակական նշանակության շինությունները և դրանց սպասարկման հողամասերը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Կապան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ իրենց կանոնադրական նպատակներին համապատասխան շահագործման և պահպանության նպատակով.

 1) Շահումյան փողոց 20/1 հասցեում գտնվող 1169,6 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը և 25,8 ք.մ. մակերեսով փայտանոցը՝ 0,2313 հա ընդհանուր սպասարկման հողամասով՝  «Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

2) Բաղաբերդ թաղամաս 11 հասցեում գտնվող 1778,5 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,313 հա սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

3) Շահումյան փողոց 42 հասցեում գտնվող 936,5 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի 1 մասնաշենքը և 367,65 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի 2 մասնաշենքը, համապատասխանաբար 0,18 հա և 0,063 հա սպասարկման հողամասերով՝ «Կապանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

4) Բաղաբերդ թաղամաս 17/57 հասցեում գտնվող 75,3 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի 1 մասնաշենքը և 224,5 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի 2 մասնաշենքը՝ «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

5) Մինաս Պապյան փողոց 14 հասցեում գտնվող 1207,3 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,2228 հա սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

6) Գարեգին Նժդեհ փողոց 26 հասցեում գտնվող 2383,2 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը և 22,8 ք.մ. մակերեսով կաթսայատունը՝ 0,2515 հա ընդհանուր սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

7) Հունան Ավետիսյան փողոց 3 հասցեում գտնվող 31,6 ք.մ. մակերեսով լողավազանը և 1123,8 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,36994 հա ընդհանուր սպասարկման հողամասով, Կավարտ թաղամաս 1/2 հասցեում գտնվող 714 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,125 հա սպասարկման հողամասով՝  «Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

8) Շահումյան փողոց 8 հասցեում գտնվող 1038,9 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,3213 հա սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

9) Շինարարների փողոց 10 հասցեում գտնվող 1104,85 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,226 հա սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 10 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

10) Հալիձոր թաղամաս 8/33 հասցեում գտնվող 542,5 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը՝ «Կապանի թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

11) Ձորք թաղամաս 20 հասցեում գտնվող 4715,1 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,72 հա սպասարկման հողամասով՝  «Կապանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -8

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner