Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2018 թվականի N 16-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԻԹ - ԲԵԿ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 8/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 9,6 ՔԱՌ.Մ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ 0,00126 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման,  հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 09.02.2018թ.  հաշվետվությունը և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   8 կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի  8/6 հասցեում գտնվող 9,6 քառ.մ մակերեսով ոչ բնակելի շինությունը 0,00126 հա սպասարկման հողամասով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09022018-09-0029/ օտարել հրապարակային սակարկություններով՝  մեկնարկային գին սահմանելով 259000  /երկու հարյուր հիսունինը հազար/ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(250.37 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner