Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Կապան համայնքի վարչական տարածքում՝ Չափնի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`
1) 2.48978 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0003/ խոտհարքի համար 3850 (երեք հազար ութ հարյուր հիսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
2) 0.50706 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0004/ խոտհարքի համար 790 (յոթ հարյուր իննսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
3) 2.90812հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0005/ խոտհարքի համար 4500 (չորս հազար հինգ հարյուր ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
4) 0.41492 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0008/ խոտհարքի համար 650 (վեց հարյուր հիսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
5) 0.83413 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0010/ խոտհարքի համար 1290 (հազար երկու հարյուր իննսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
6) 2.51445 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0012/ խոտհարքի համար 6490 (վեց հազար չորս հարյուր իննսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
7) 0.53368 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0006/ վարելահողի համար 1710 ( հազար յոթ հարյուր տաս) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
8) 0.80007 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0009/ 4-րդ կարգի անջրդի վարելահողի համար 2070 (երկու հազար յոթանասուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը: