Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2019 թվականի N 6-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 2 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը.

1. ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Պլաստշին համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին

2. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մշակույթի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին

3. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին

4. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին

5. «Կապանի արվեստի թանագրան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, կանոնադրությունը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

6. Կապանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

7. Համայնքի ղեկավարին կից՝ համայնքի բյուջեի և հնգամյա զարգացման ծրագրի կառավարման խորհրդակցական մարմին ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին

8. Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 117-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

9. Կապան համայքնի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ 71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

10. Հայաստանի Հանարպետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահամնելու և Կապան համայքնի ավագանու 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ 72-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

11.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայքնում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահամնելու մասին

12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կողմից սոցիալական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ 73-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գնտվող քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին

14. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահամնելու և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

15.Կապան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու և Կապան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 20-ի թիվ 28-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

16. Տեղական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակիչների մասնակցության կարգը հաստատելու և Կապան համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 20-ի թիվ 36-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը սահմանելու և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 74-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

18. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայքնում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 20-ի թիվ 35-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

19. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 34/5 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0,75774 հա հողամասը արտադրական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

20. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 25բ/11 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,002 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

21. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի թիվ 5, 6, 7, 8, 9 և 10 հասցեներում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին

22.  Կապան համայնքի վարչական սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 154/1 հասցեում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված 0,00221 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

23. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սևաքար գյուղի ներբնակավայրային օբյեկտները վերահասցեավորելու՝ «նրբանցքները» «թաղամասերի» անվանափոխելու մասին

24. կապան համայնքի կապան քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող գրադարանի թիվ 2 սենյակը՝ ընդհանուր 15.1 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

 


Կողմ -11

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(55.95 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner