Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՃԱՆԱՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 76 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԱՅԼ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐ» ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.01007 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ/

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշման,  հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 11.04.2019թ. թիվ ՆԱ-322 գրությունը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը,  համայնքի ավագանին      ո ր ո շ ու մ  է.


1. Համաձայնություն տալ Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Աճանան գյուղի 1-ին փողոցի թիվ 76 հասցեում գտնվող, էներգետիկայի, կապի, տրանսպորտի և այլ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» կատեգորիայի «տրանսպորտի» գործառնական նշանակության 0.01007 հա հողամասը  /ծածկագիր 09-042-0540-0001-ից/  սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ խմելու ջրի  ջրամատակարարման խողովակաշարի անցկացման նպատակով՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, տարեկան վարձավճար սահմանելով 2510.0 /երկու հազար հինգ հարյուր տասը/ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝  սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: