Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ԱՆՏԱՌԱՇԱՏ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 32 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 118.5 ՔԱՌ.Մ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ 0.01453 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու մասին» թիվ 103-Ա որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 08.04.2019թ. N11 հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.


1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Անտառաշատ գյուղի 2-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 118.5 քառ.մ մակերեսով անասնաշենքը 0.01453 հա սպասարկման հողամասով  /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական  N 2105018-09-0035/ օտարել հրապարակային սակարկությններով՝ մեկնարկային գին սահմաննելով 441000 /չորս հարյուր քառասունմեկ հազար/ դրամ:  

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: