Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ /ԳՅՈՒՂՈՒՄ/ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.0551 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, Ի ԴԵՄՍ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2019 թվականի ապրիլի 19-ի N 28 դրական եզրակացությունը և  Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գ. Գևորգյանի 2018 թվականի հունիսի 22-ի գրությունը՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում անասնաբուժական սպասարկման կենտրոն կառուցելու վերաբերյալ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը, համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.   


1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի /գյուղի/ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0.0551 հա հողամասը, որից` 0.04987 հա արոտավայր  (կադաստրային ծածկագիր 09-067-0105-0001) և 0.00523 հա այլ հողատեսքերի (կադաստրային ծածկագիր 09-067-0502-0001) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության: 

2. Վերոնշյալ հողամասը  79350.0 (յոթանասունինը հազար երեք հարյուր հիսուն) դրամ կադաստրային արժեքով որպես նվիրատվություն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում անասնաբուժական սպասարկման կենտրոն կառուցելու նպատակով:  

3.Կապան համայնքի ղեկավար Գ.Փարսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: