Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ՍԵՆՅԱԿԻՑ՝ 15.1 ՔԱՌ. Մ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ, հաշվի առնելով Սիրվարդ Հովսեփյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.


1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող գրադարանի թիվ 1 սենյակից՝ 15.1 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը հինգ տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի, թիվ 13 բնակարանի բնակիչ Սիրվարդ Հովսեփյանին, սահմանելով 9060 /ինը հազար վաթսուն/ ՀՀ դրամ ամսական վարձավճար: 

2.Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: