Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻՑ 0.99024 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Կապանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ   է.


1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության V  կարգի անջրդի վարելահողերից 0.99024 հա հողամասը  /ծածկագիր 09-042-0104-0005-ից/,  գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել, մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 1340,0 (մեկ հազար երեք հարյուր քառասուն) դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: