Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 6/74 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 28.5 ՔԱՌ.Մ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու մասին» թիվ 103-Ա որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 28.03.2019թ. N10 հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.


1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 6/74 հասցեում գտնվող 28.5 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական  N 02102017-09-0020/ օտարել հրապարակային սակարկությններով՝ մեկնարկային գին սահմաննելով 1219510 /մեկ միլիոն երկու հարյուր տասնիննը հազար հինգ հարյուր տասը/ դրամ:    

 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: