Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՉԱԳԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 181/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.00383 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԽԻԹԱՐ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի    8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի  և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի  ավագանին   ո ր ո շ ու մ  է.


1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասի թիվ 181/2 հասցեում գտնվող,  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման  հողերից        0.00383 հա հողամասը /ծածկագիր 09-001-0620-0002/ բնակելի տան տնամերձ հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մխիթար Օհանջանյանին  20230,0 /քսան հազար երկու հարյուր երեսուն/ դրամ կադաստրային արժեքով: 

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: