Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 3/21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 35.0 ՔԱՌ.Մ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ 0.00376 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու մասին» թիվ 103-Ա որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 08.04.2019թ. N12 հաշվետվությունը, Վահե Մարգարյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.


1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Բաղաբերդ թաղամասի թիվ 3/21 հասցեում գտնվող35.0 քառ.մ մակերեսով  հասարակական նշանակության շինությունը 0.00376հա սպասարկման հողամասով  /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական  N 26032019-09-0024/ ուղղակի օտարել Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6 շենքի թիվ 33 բնակարանի բնակիչ Վահե Մարգարյանին 612000 /վեց հարյուր տասներկու հազար/ դրամով:   

2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: