Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՉԱԳԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 104/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.1767 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԳԱՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի    8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի,  հիմք ընդունելով Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07072017-09-0019 վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի  ավագանին   ո ր ո շ ու մ  է.


1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասի թիվ 104/1 հասցեում գտնվող,  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման  հողերից 0.1767 հա հողամասը /ծածկագիր 09-001-0698-0035/ բնակելի տան տնամերձ հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գարիկ Գևորգյանին  932980,0 /ինը հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր ութսուն/ դրամ կադաստրային արժեքով: 

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: