Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2606
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 17 - Նոյեմբեր 26
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԱԳԱՅԼԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2019,Սեպտեմբեր 2 - Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.11.19 ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱԻ ՀԵՏ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը խորհրդակցություն էին հրավիրել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, ավագանու անդամների, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների ու համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։Խորհրդակցության շրջանակում հիմնականում քննարկվել են հետևյալ թեմաները. Ներկայումս համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընթացքը, գալիք տարում սուբվենցիոն ծրագրերին դիմելու գործընթացի ժամկետային փոփոխությունները և 2019 թվականի բյուջեի կատարողականը՝ մասնավորապես սեփական եկամուտների հավաքագրման մակարդակի նկատելի աճը։Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև գյուղացիների համար օրհասկան ... Մանրամասն
10.11.19 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ համաքաղաքացիներ1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները, որի արդյունքում ձևավորվեց ՏԻՄ համակարգը։ Այդ առիթով ջերմորեն շնորհավորում եմ մեր ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։Եվ այսօր, 23 տարի անց, արդեն վստահորեն կարող ենք արձանագրել, որ ունենք կենսունակ, կայուն, բոլորի համար թափանցիկ, տեսանելի աշխատելաոճով և ոտքի վրա ամուր կանգնած, բայցև անընդհատ զարգացող տեղական ինքնակառավարման համակարգ, որը դեռ նորանոր վերելքներ պետք է հաղթահարի։Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե մեր համաքաղաքացիները քայլ առ քայլ չհամոզվեին, որ իրենց ... Մանրամասն
10.11.19 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈւՅՆ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:Մրցանակաբաշխությունում «Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կապան համայնքը։Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տարբեր համայնքների մշակութային խմբերի պարային և երաժշտական կատարումներով:Ամենամյա այս միջոցառման նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման ... Մանրամասն
08.11.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ԿՈՐԿՈՏԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Հարգելի՛ կապանցիներԿապանի համայնքապետարանը նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ին, սիրով հրավիրում է բոլոր բոլորին Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայր, որտեղ առաջին անգամ կկազմակերպվի իր ձևի ու տեսակի մեջ յուրօրինակ փառատոն։Հետագայում որպես այցեքարտ հավակնող՝ կապանյան խոհանոցի ամենահետաքրքիր ուտեստի փառատոնին յուրահատուկ ձևով կներկայացնենք մեր ավանդական ճաշատեսակը՝ կորկոտը, որի հիասքանչ համը փորձողը երբևէ չի մոռանա։Փառատոնը նպատակ ունի ապահովել կապանյան ավանդական ուտեստի՝ կորկոտի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը։Փառատոնի շրջանակներում Ձեզ սպասվում են անմոռանալի տպավորություններ, անհավանական անակնկալներ և այս ամենը՝ համեմված համերգային յուրահատուկ ... Մանրամասն
06.11.19 ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Նոյեմբերի 4-ին եզրափակվեցին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագիրը կրող միջոցառումները։ Հոկտեմբերի 15-ից մեկնարկած շրջագայությունների վերջին կանգառը Կապան համայնքում էր, որտեղ Գորիսը հանդես եկավ ձեռքի աշխատանքների, նկարների ցուցադրությամբ և համերգային ծրագրով։ Մշակութային երեկոյին ներկա էին Կապան և Գորիս համայնքների ղեկավարները, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցները և մշակութասեր հասարակությունը։ Հյուրերը շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացան ներկայացված աշխատանքերին, տեղի արտադրանքին, այնուհետև ունկնդրեցին Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված երաժշտական ու պարային կատարումներով ... Մանրամասն
06.11.19 ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
17-ամյա կապանցի Ելենա Հայրապետյանը, ով բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկացել է քաղաքում գործող մանկական կենտրոնի գործունեության մասին և ամառային արձակուրդները Կապանում անցկացնելու ժամանակ որոշել իր խնայած գումարներով բարեգործություն անել։ Աղջնակը կենտրոնին է նվիրել 3 նոր բազմաֆունկցիոնալ մարզասարք, որոնց շնորհիվ երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և նրանց հետ ֆիզիոթերապևտի աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ։Կապանի համայնքապետարանը և «Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ–ը իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում Ելենա Հայրապետյանին՝ բարի կամքի դրսորման համար, և հույս հայտնում, որ այսպիսի գեղեցիկ նախաձեռնությունները ... Մանրամասն
05.11.19 «ԹՈՒՄԱՆՅԱՆ»–Ի ԹԻՄԸ՝ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Նոյեմբերի 4-ին Կապանի Դ․ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի դահլիճում տեղի ունեցավ Կապան համայնքի բասկետբոլի անդրանիկ մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխության ամփոփիչ արարողությունը, որին ներկա էր նաև համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։Մրցաշարը իր ձևաչափով եզակի էր և կազմակերպվում էր առաջին անգամ՝ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կողմից։Մրցաշարին մասնակցելու համար նախօրոք հայտ էր ներկայացրել 6 թիմ, որոնք ներկայացնում էին համայնքի տարբեր թաղամասերը։Այսպիսով, եզրափակիչ խաղն անցավ լարված և անզիջում պայքարում, որի արդյունքում 3-րդ հորիզոնականը գրավեց «Փուռի թաղը», 2-րդ հորիզոնականում «Պերեմենի» թիմն էր, իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց «Թումանյան» ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner