Այսօր: Երկուշաբթի, 27 Հունվարի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 917
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.01.20 ԱՎԱԳԱՆՈՒ՝ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

2020 թվականի հունվարի 22-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու այս տարվա առաջին արտահերթ նիստը՝ ավագանու 13 անդամների մասնակցությամբ։ Ավագանու նիստը սկսվեց օրակարգի հաստատմամբ, որը իր մեջ ամփոփում էր 7 հարց։ Առաջին հարցի քվեարկությամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեց ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ։ Լրացում կատարվեց նաև ավագանու դեկտեմբերի 5-ի թիվ 107-Ն որոշման մեջ, ըստ որի՝ Կապան քաղաքի մանկական կենտրոնի շահառուները՝ մատուցվող ծառայությունների համար այսուհետ կվճարեն տարեկան 3000 դրամ։ Մնացած բոլոր հարցերը քաղաքաշինական բնույթի էին, որոնք բոլորն էլ ավագանին ընդունեց միաձայն։
Ավագանու նիստի ուղիղ հեռարձակման հղումը՝ ստորև։
https://www.youtube.com/watch?v=9tdk_DV4oDA

21.01.20 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1. Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի N 107-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին3. Կապան համայնքի Կապան քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Մ. Պապյան փողոցի թիվ 8/38 հասցեում գտնվող 105.2 քառ. մ հասարակական նշանակության տարածքը անհատույց վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին4. Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.0671 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին5. Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» ... Մանրամասն
20.01.20 ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՊԱՆՈՒՄ 26 ՎԵՐԵԼԱԿ ԿՆՈՐՈԳՎԻ
Ինչպես գիտեք, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին։ Սակայն, հաշվի առնելով համայնքի բնակիչների բազմաթիվ դիմում–բողոքները, խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ Կապանի համայնքապետարանը այս տարի հանձն է առել նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի թվով 26 վերելակները։Աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի դեկտեմբերի 25–ից․նշված ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 24 մլն 232 հազար դրամ։ Վերանորոգման աշխատանքները իրականացնում է Կապանի «Վերելակ» արտադրական կոպերատիվը և ներկա դրությամբ նորոգել ... Մանրամասն
20.01.20 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.«Վահանավանք», «Սպանդարյան», «Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», ... Մանրամասն
14.01.20 ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱՊԱՆՈՒՄ
Այսօր առավոտյան Կապանի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։ Ավանդույթի համաձայն նորակոչիկներին իրենց բարեմաղթանքներն ու խորհուրդները հղեցին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Արսեն Գրիգորյանը, Սյունիքի մարզի զինկոմիսար Արարատ Մանուչարյանը և Երկրապահ կամավորականների միության նախագահ Սուրիկ Հովսեփյանը։ Բոլորի մաղթանքը մեկն էր՝ թող բարով ու անփորձանք ծառայեն իրենց հայրենիքին և պատվով վերադառնան տուն:Մեկնելուց առաջ տղաները հրաժեշտ տվեցին հարազատներին, ծնողներին, ովքեր հուզված, բայց և ժպիտով էին իրենց որդիներին ճանապարհում հայրենիքը պաշտպանելու:Ծառայության մեկնող տղաները ... Մանրամասն
13.01.20 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.«Սպանդարյան», «Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», ... Մանրամասն
01.01.20 ԱՄԱՆՈՐՅԱ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ

Նոր տարին մարզկենտրոն Կապանում սկսվեց արդեն ավանդական դարձած այցելությամբ։ 2020 թվականի առաջին օրը Կապան համայնքի ղեկավարի կինը` Հասմիկ Փարսյանը, նորաթուխ մայրիկներին շնորհավորելու և նվերներ հանձնելու նպատակով այցելեց Կապանի բժշկական կենտրոն։
Հունվարի 1-ին ծննդաբերական բաժանմունքում լույս աշխարհ են եկել 1 տղա և 2 աղջիկ։
Հասմիկ Փարսյանի ուշադրությունից դուրս չեն մնացել և նվերներ են ստացել նաև մանկական բաժանմունքում բուժում ստացող 15 երեխաները։

 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner