Այսօր: Շաբաթ, 23 Հունվարի 2021թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.01.21 ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքի անվտանգության գծով տեղակալ Մեսրոպ Արզումանյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիպեցին Կապանի ինքնապաշտպանությանը մասնակցած ջոկատների հրամանատարների հետ։ Համայնքի ղեկավարը՝ հրամանատարների գլխավորությամբ, իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր այն տղաներին, ովքեր առաջինը արձագանքեցին և ձեռնամուխ եղան Կապան համայնքի սահմանամերձ գյուղերի և Կապան քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու գործընթացին։ Գ․Փարսյանի խոսքով, չնայած նրան, որ արդյունքը առանձնապես մեզ ցնծալու առիթ չտվեց, բայց և պատկերը իր համար գոհացուցիչ էր այնքանով, որ Կապանն ունի նման արժանապատիվ, պատվախնդիր, օրհասական պահին կազմակերպչական հմտություններով օժտված, միասնական, ... Մանրամասն
20.01.21 ԿԱՊԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՁՅԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հունվարի 19-ից Կապան համայնքում տեղացած առատ ձյան հետևանքների մաքրման ուղղությամբ անցած գիշերվա ընթացքում Կապանի կոմունալ ծառայությունը իրականացրել և այսօր էլ շարունակում է ձյան մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ՝ համայնքի գլխավոր և երկրորդական փողոցներում։ Փողոցների մաքրմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև մայթերի ու բանուկ այլ հատվածներում ձնամաքրման, կուտակված ձյան տեղափոխման ուղղությամբ։ Իրականացվող աշխատանքներում ներգրավված են կոմունալ ծառայության մոտ 50 աշխատակիցներ, ինչպես նաև օգտագործվում է թվով 8 հատուկ մեքենաներ։
Տեղեկացնենք նաև, որ այս պահին ներհամայնքային ճանապարհները անցանելի են և իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է կոմունալ ծառայության կողմից։

17.01.21 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2021 թվականի հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542036 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.«Հունան 1», «Վահանավանք», «Աջափնյակ», «Անդոկ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հունան», «Գետափ», «Գ. Նժդեհ», «Բաղաբերդ 1», «Սյունիք», «Լեռնագործ», «Ձորք», «Ձորք ... Մանրամասն
11.01.21 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2021 թվականի հունվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542036 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.«Հունան 1», «Բաղաբերդ», «Վահանավանք», «Երկաթուղայիններ», «Կայարան», «Աջափնյակ», «Անդոկ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հունան», «Գետափ», «Գ. Նժդեհ», «Բաղաբերդ 1», «Սյունիք», ... Մանրամասն
30.12.20 ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
Այսօր Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու այս տարվա վերջին արտահերթ նիստը, որին մասնակցում էր ավագանու 10 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ ավագանու հաստատմանն էր ներկայացված նաև Կապան համայնքի 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Այսպիսով, 2021 թվականի բյուջեի վարչական մասի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2,771,267․7 հազ․դրամ, համայնքի 2020թ․ բյուջեով հաստատված 2,233,178․7 հազ․դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2019թ. փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 702,086․7 հազ․դրամով կամ շուրջ 25․3%-ով։Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 803,922․3 ... Մանրամասն
29.12.20 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1․ Կապան համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 107-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը սահմանելու մասին3․ Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին4․ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին5․ Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
24.12.20 ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է․․․

Խոր ցավով տեղեկացանք մեր կապանցի երախտավորների՝  Կապան քաղաքի 1982-1986 թթ․ քաղխորհրդի նախագահ Համլետ Մինասյանի, «Քաջարանի կոնստրուկշին» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վոլոդյա Աբրահամյանի և Ոստիկանության Կապանի բաժնի նախկին պետ Վոլոդյա Պետրոսյանի մահվան լուրերի մասին։Նրանք մեր կապանյան պատմության մեջ կմնան ոչ միայն իրենց կատարած աշխատանքներով, այլև որպես մեծ անհատականություններ, ովքեր ապրած ժամանակի մեջ թողել են իրենց ուրույն հետքը: Անդառնալի կորստի կապակցությամբ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի ղեկավարի անունից ցավակցում  և զորակցություն ենք հայտնում ընտանիքների անդամներին, մերձավորներին և գործընկերներին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Կապան համայնքի ավագանու նիստ, 04.03.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14․02․2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 22․01․2020թ
Ինչպես դիմել համայնքապետարան
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 23.04.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.06.2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա
+374-285-42036, 060521818
kapan.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner