Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հինգշաբթի, 11 Հունվարի 2018թ.
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԱՎԹ ԵՎ ԳԱԶ ԿՈՐՈՆԵՆ

Հունվարի 11-ին Կապանի համայնքապետարանում կայացավ «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի կողմից Կապանի վարչական տարածքում նախատեսվող նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջին հանրային քննարկումը, որը վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Արգամ Գրիգորյանը: 
ՍՊԸ-ի ֆինանսական եւ ադմինիստրատիվ գծով տնօրեն Քրիստինե Վարդանյանը ներկաներին պատմեց իրենց ընկերության եւ այն աշխատանքների մասին, որոնք նախատեսում են իրականացնել այս փուլում: 
ՀՀ կառավարությունը նավթ եւ գազ որոնելու համար Հայաստանը բաժանել է 6 պայմանական տարածքների, եւ 6-րդ տարածքը Սյունիքն է: «ԱԳԱՊԵ» ընկերությունն այս տարածքում հայտնաբերել է «Հեռանկարային տեղամասեր»: Այս վերլուծությունը կատարվել է 2007թ. սկսած՝ երկրաբանահետախուզական լայնամասշտաբ աշխատանքների հիման վրա: Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ առայժմ խոսքը միայն երկրաբանական աշխատանքների մասին է, հորատում այս փուլում չի նախատեսվում, մոտ 20 օր կկատարվեն սեյսմահետախուզական դաշտային աշխատանքներ, հնարավոր պաշարների մասին տվյալների հավաքում, քարտեզագրում: Եվ եթե համապատասխան պաշարներ հաստատվեն, կլինեն հետագա փուլերը՝ կրկին հանրային լսումներ կանցկացվեն հորատման, իսկ ապագայում միգուցե արդյունահանման թույլտվության համար: 
Նշվեց նաեւ, որ աշխատանքների ընթացքում, ՍՊԸ-ի ներգրաված զուտ մասնագիտական կադրերից զատ, սպասարկող աշխատանքների համար կընդգրկվեն նաեւ տեղի բնակիչները: 
Բանախոսը հայտնեց, որ ընկերության հիմնադիրն ու ծրագիրը ֆինանսավորողը կանադական կազմակերպություն է. քանի որ աշխատանքը բավականին ծախսատար է, տեղական ընկերությունները ներդրում չեն անում, իսկ Սյունիքի մարզը նավթի եւ գազի պաշարների առումով գրեթե չի ուսումնասիրվել:
Կապանի գյուղական ազդակիր բնակավայրերի վարչական ղեկավարները, ովքեր նույնպես ներկա էին, տեղեկացան, որ եթե աշխատանքների ընթացքում տեխնիկան կամ մեքենաները վնաս հասցնեն հողային կամ ճանապարհային տարածքներին, ընկերությունը պարտավորվում է վերականգնել դրանք:
Հանրային լսման պատասխանատուները պատասխանեցին նաեւ ներկաների հարցերին: 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner