
Շարունակվում է 2014-2019 թվականների համար նախատեսված «Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Դ» մասնաշենքի վերակառուցում՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն կազմակերպում, տարածքի բարեկարգում և խաղահրապարակի կառուցում» օբյեկտի շինարարական աշխատանքները, կատարվել են ուժեղացման աշխատանքներ՝ 20,5 մլն. դրամի չափով, նախատեսվում է տարվա ընթացքում ևս 24,0 մլն. դրամի աշխատանքներ իրականացնել:
Շարունակվում են մայթերի բարեկարգման աշխատանքները, մասնավորապես, բնապահպանական ծրագրերի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգվել է Ա.Մանուկյան փողոցի համայնքապետարանին հարակից մայթի 38,0 մ հատվածը` կատարվել ծառատնկում և կանաչապատում /համայնքապետարանի շենքից մինչև մարզադաշտ/ 2,1 մլն. դրամ գումարով: 2018 թվականի համար բնապահպանական ծրագրի շրջանակում նախատեսվել /ավարտվել է մրցույթը/ և առաջիկայում կսկսվեն Ա.Մանուկյան փողոցի գետափնյա մայթի Ա.Մանուկյան փողոցի թիվ 3 և թիվ 5 բնակելի շենքերի դիմաց ընկած 113 մ երկարությամբ հատվածի վերանորոգման աշխատանքները՝ 12,7 մլն. դրամ:
Համայնքի միջոցներով վերանորոգվել է Կապան քաղաքի Դավիթբեկ թաղամասի թիվ 10 և թիվ 12 բնակելի շենքերի հարթ տանիքները՝ 0,860 մլն.դրամով:
Նախատեսվում է վերանորոգել Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 18ա հասցեում գտնվող թիվ 2 երաժշտական և մանկական գեղարվեստի դպրոցի շենքը՝ փոխելով տանիքը, պատուհանները և արտաքին դուռը՝ 15,8 մլն. դրամ /մրցույթը ավարտվել է, ընթանում է պայմանագրերի կնքման գործընթացը/:
Նախատեսվում է վերակառուցել Կապան քաղաքի Լեռնագործների և Ռ.Մինասյան փողոցները միացնող՝ Կավարտ գետակի ե/բ անցումը՝ 11,4 մլն. դրամ /մրցույթը ավարտվել է, պայմանագրերը՝ կնքվել/:
Նախատեսվում է վերանորոգել Կապան քաղաքի ներհամայնքային ճանապարհները՝ իրականացնել Հ.Ավետիսյան, Ա.Մանուկյան, Թումանյան փողոցները հատող կամրջի, Բաղաբերդ թաղամասի ճանապարհահատվածի, Լեռնագործների փողոցի, Կավարտ թաղամաս տանող ճանապարհատվածի փոսային նորոգման, ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ՝ 15,0 մլն.դրամ /մրցույթը ավարտվել է, պայմանագրերը՝ կնքվել/:
Համայնքի բյուջեով նախատեսվում է մաքրել Ողջի գետի հունի՝ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի դիմացի հետիոտն կամրջից մինչև նախկին մսի կոմբինատ ընկած հատվածը 20,0 մլն. դրամ գումարով /նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, կազմակերպվել է մրցույթը՝՝ ս/թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աշխատանքները իրականացնելու համար/:
Համայնքի միջոցներով վերանորոգվում են համայնքի մի շարք գյուղերի գրունտային ճանապարհները /ծրագրի արժեքը՝ 65,0 մլն. դրամ/, 01.07.2018թ.-ի դրությամբ վերանորոգվել են Ն.Խոտանան, Տավրուս, Եղեգ և այլ գյուղեր տանող գրունտային ճանապարհները՝ մոտ 32,0 մլն դրամ:
Համայնքի միջոցներով նախատեսվում է Բաղաբուրջի հուշահամալիրում կատարել բարեկարգման աշխատանքներ՝ տեղադրելով 2 հուշաքար՝ 1,83 մլն. դրամ /կազմակերպվել է մրցույթը/:
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցներով /եռակողմ պայմանագիր/ վերանորոգվել է Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի, Բեխ թաղամասի և Դավիթ Բեկ թաղամասի ճանապարհային ծածկույթը՝ 4,8 մլն. դրամ, ինչպես նաև ասֆալտապատվել թիվ 5 հիմնական դպրոց տանող ճանապարհը, Բաղաբերդ թաղամասի թիվ 17 և թիվ 18 շենքերի բակերը, վերանորոգվել Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում հարակից հրապարակի աստիճանները՝ 12,1 մլն. դրամ:
Նախապատրաստվել են մի շարք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը /Ա.Մանուկյան փողոցի գետափնյա մայթի մի հատվածի վերանորոգում, ծառատնկում, կանաչապատ տարածքների վերականգնում և բարեկարգում՝ ծրագրի արժեքը՝ 16,4 մլն. դրամ /Ա.Մանուկյան փողոցի թիվ 5 բ/բ շենքի դիմաց, Թումանյան, Ա.Մանուկյան և Հ.Ավետիսյան փողոցների հատման կամուրջ/, թիվ 11 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի և թիվ 12 հիմնական դպրոցի ջեռուցման համակարգի վերականգնում և գազիֆիկացում՝ ծրագրի արժեքը՝ 13,5 մլն. դրամ, թիվ 11 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի և թիվ 12 հիմնական դպրոցի էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացում՝ ծրագրի արժեքը՝ 20,3 մլն. դրամ/: Ավարտական փուլում են <<Թիվ 8 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգում>> /ծրագրի արժեքը մոտ 80,0 մլն. դրամ/ օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերը: