Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 9 Հուլիսի 2018թ.
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒՂԵՐՁԸ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանին

 

Հարգելի՛ պարոն Պապիկյան

Աշոտ Հայրապետյանը  մեր համայնքը ղեկավարում է 2012 թվականից, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին վերընտրվել Է Կապան համայնքի ղեկավար: 2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է Կապան խոշորացված համայնքի ղեկավար: Այս տարիների ընթացքում համայնքում զգալի է առաջընթացը, մտավոր ներուժի գնահատումն ու կիրառումը, ակտիվացել է համագործակցությունը տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում համայնքը նաեւ մեր  հանրապետությունից դուրս ունի բարի համբավ: Այս ընթացքում Կապանն անդամակցել է միջազգային կառույցների, պարոն Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի համայնքները միջազգային տարբեր համաժողովներում:

Այս դրական աշխատանքային և գործընկերային վստահության արդյունքում Կապանում ներդրվել ու իրականացվել են ծրագրեր միջազգային դոնորների միջոցով: Համայնքում խորհրդային տարիներից հետո առաջին անգամ ընթացքի մեջ է  նոր մանկապարտեզի շինարարությունը,ևս մեկի շինարարությունը պետք է սկսվի այս տարի և այլն: Վստահելի գործընկերոջ բացակայությունը կարող է նաև վտանգել սկսված ծրագրերը, խոստացված ներդրումները:

Աշոտ Հայրապետյանը 2015 թվականին «Համազգային վստահության խորհուրդ»  ՀԿ կողմից ճանաչվել է «Լավագույն քաղաքապետ», 2015թ.Կապանը  Հայաստանի  համայնքների միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ճանաչվել է «Լավագույն քաղաքային համայնք», 2015թ. հաղթող է ճանաչվել  Եվրոպայի խորհրդի հայտարարած «Հայաստանի համայնքների լավագույն գործելակերպ» մրցույթում, 2016-ին Կապանը  Հայաստանի  համայնքների միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարության կողմից ճանաչվել է «Մշակութային լավագույն համայնք»,  2017-ին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական համայնք» մրցույթում գրավել է  3-րդ տեղ...

Համայնքում շրջանառվող կարծիքների համաձայն՝ Աշոտ Հայրապետյանի հրաժարականի հիմք է դարձել 2018թ. հուլիսի 5-ին Կապանի Գ.Նժդեհի հրապարակում կատարվածը. կարծում ենք, որ դա չի կարող պատճառ  դառնալ համայնքի ղեկավարի հրաժարականի համար:

Հարգելի՛ պարոն Պապիկյան, ելնելով այս ամենից, կոչ ենք անում Ձեզ՝ չընդունել Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի հրաժարականը:

Հարգելի՛ պարոն Հայրապետյան

Ելնելով Ձեր ներկայացրած հրաժարականի դիմումից և մեր համայնքում այսօր ստեղծված իրավիճակից՝ կոչ ենք անում հիշել, որ մեր համայնքի բնակչության զգալի մասը ՏԻՄ ընտրություններում սատարել է Ձեզ, տվել իր քվեն, ունի ակնկալիքներ ու սպասելիքներ իր կատարած ընտրությունից, և այսօր հրաժարական ներկայացնելը նշանակում է ի դերև հանել այդ մարդկանց  հույսերը, հիշել, որ Դուք ունեք պատասխանատվություն, ծրագրածն ու նախաձեռնածը ավարտելու պարտավորություն, և ի շահ համայնքի հորդորում ենք շարունակել աշխատանքը։

09 հուլիսի 2018թ.

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ

 

/ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԱՎԱԳԱՆՈՒ 9 ԱՆԴԱՄ/ 

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner