Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մայիս 8 - 16
ՇԱՀԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ԳՐԻԳ ԲԻԶՆԵՍ/
2025,Ապրիլ 9 - Հունիս 9
ՇԱՀԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ՆՈՐՈԳՇԻՆ/
2025,Ապրիլ 9 - Հունիս 9
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 31 - Մայիս 15
ՇԱՀԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 18 - Մայիս 19
ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 12 - Հունիս 1
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2025,Հունվար 20 - Հունիս 10
ԹԻՎ 15 ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ/
2025,Մարտ 24 - Մայիս 30
ԹԻՎ 8 ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ/
2025,Մարտ 24 - Մայիս 30
ԹԻՎ 5 ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ/
2025,Մարտ 24 - Մայիս 30
ԹԻՎ 3 ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ/
2025,Մարտ 24 - Մայիս 30
ԹԻՎ 2 ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ/
2025,Մարտ 24 - Մայիս 30
ԹԻՎ 1 ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ/
2025,Մարտ 24 - Մայիս 30
ԹԻՎ 10 ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹ/
2025,Մարտ 24 - Մայիս 30
ԹԻՎ 9 ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹ/
2025,Մարտ 24 - Մայիս 30
ԹԻՎ 6 ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՉՎԱՑՈՒՑԱԿ /ՄՐՑՈՒՅԹ/
2025,Մարտ 24 - Մայիս 30

ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 3 Ապրիլի 2015թ.
Կապանը խոնարհումի եւս մեկ վայր ունեցավ

Ապրիլի 2-ին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ռազմական-քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, արձակագիր եւ հրապարակախոս Վազգեն Սարգսյանի բրոնզե կիսանդրու բացման արարողությունը (քանդակագործ՝ Նարեկ Օրդյան): Սյունիքի մարզկենտրոնում Սպարապետի հուշարձանն ունենալու մտահղացումը Երկրապահ կամավորականների միությանն է, որը նախաձեռնեց եւ տարածքի շինարարական, բարեկարգման, պատվանդանի կառուցման աշխատանքներն իրականացրեց Կապանի քաղաքապետարանը, կիսանդրին Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի նվիրատվությունն է: 
Օրն, ի դեպ, պատահական չէր ընտրված. ապրիլի 2-ին լրացավ Հայաստանի հանրապետական կուսակցության 25-ամյակը: 
Պատահական չէ ընտրված եւ իր մեջ խորհուրդ ունի նաեւ հուշարձանի տեղադրման վայրը՝ Սպարապետի հայացքն ուղղված է դեպի Խուստուփն ու եղբայրական գերեզմանը, որտեղ հանգչում են հայրենիքի համար զոհված կապանցի քաջերը… 
Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀԿ խորհրդի, ԵԿՄ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ կապանցիներ ու հյուրեր մարզի բոլոր տարածաշրջաններից: 
Կիսանդրու բացման պաշտոնական արարողակարգը կատարեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը: 
Այնուհետեւ հոգեհանգստի կարգ կատարեց Կապանի հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը: Օրվա խորհրդի առիթով եւ Սպարապետի մասին ելույթ ունեցան նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նախագահ Ռոմա Սարգսյանը, ԵԿՄ Կապանի բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանը, Կապանի զինկոմ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:  





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner