Կապանի քաղաքապետարանից հայտնում են, որ համայնքի բնակչության անվտանգությունն ապահովելու, թափառող կենդանիներից փոխանցվող վարակների տարածումը կանխելու եւ հակահամաճարակային իրավիճակը վերահսկելու նպատակով մայիսի 21-23-ը ժամը 23:00-ից հետո քաղաքի թաղամասերում իրականացվելու են թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներ:
Քաղաքապետարանից բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել, փողոցներում պահպանել զգուշություն եւ նշված ժամերին ընտանի կենդանիներին չթողնել դրսում: