Կապանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2017թ. մրցույթի առաջին` տարածաշրջանային փուլը տեղի կունենա ս./թ. հունիսի 13-14-ը:
Մրցույթին կարող են մասնակցել բժշկի թույլտվություն ունեցող ընտանիքները: Յուրաքանչյուր ընտանիքի թիմը պետք է կազմված լինի 3 անձից` հայրը, մայրը եւ երեխան` անկախ սեռից:
Մրցույթն անց է կացվելու չորս տարիքային խմբերով.
- 1-ին տարիքային խումբ՝ 2009-2011թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
- 2-րդ տարիքային խումբ՝ 2006-2008թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքներ,
- 3-րդ տարիքային խումբ՝ 2003-2005թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքներ,
- 4-րդ տարիքային խումբ՝ 2000-2002թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքներ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժին /հասցեն` Արամ Մանուկյան 5ա/ մինչեւ ս./թ. հունիսի 10-ը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 2-82-74 հեռախոսահամարով: