Կապանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 26-ին Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղի կունենա 2016-2017 ուստարվա շրջանավարտների «Վերջին զանգին» նվիրված համաքաղաքային միջոցառում.
- Ժամը 18:30՝ հանդիսավոր բացում, ելույթներ, շնորհավորանքներ, համերգային ծրագիր՝ Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի, երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
- Ժամը 20:15-ից՝ երազանքների կանթեղների բացթողնման արարողություն:
- Ժամը 21:00-22:00՝ դիսկոտեկ: