Հարգելի՛ կապանցիներ
ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ 2017 թվականի մայիսի 27-ին հանրապետության ողջ տարածքում անց է կացվելու համապետական շաբաթօրյակ:
Խնդրում, առաջարկում եւ կոչ ենք անում քաղաքի բոլոր թաղամասերի բնակիչներին, տնտեսվարողներին, աշխատանքային եւ ուսումնական կոլեկտիվներին՝ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին, մաքրել եւ հնարավորինս բարեկարգել շենքերի, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ դրանց մերձակա տարածքները՝ այդպիսով արտահայտելով սերն ու սրտացավությունը հարազատ քաղաքի հանդեպ:
Այս համապետական միջոցառմանը կարեւոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ուստի ակնկալում ենք բոլորիդ ակտիվությունը եւ նախաձեռնող լինելը:
Մաքրման աշխատանքների հետեւանքով հավաքված աղբի տեղափոխման համար կարող եք դիմել Կապանի կոմունալ ծառայությանը՝ հեռ.094 33 22 25, 093 87 87 13:
Քաղաքապետարանը կխրախուսի շաբաթօրյակի արդյունքում լավագույնը ճանաչված բակին: