«Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2017թ. հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի,ն ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում տեղի կունենան «ԳԵՎԼԵՌ» ՍՊԸ կողմից ներկայացված «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական հանքի նոր տրանսպորտային հանքուղու ելքից արտահոսող հանքայնացված ջրի երկրաբանական ուսումնասիրության նախագծի»՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության /ք. Երևան, Կոմիտաս 29/ և Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքերում, ինչպես նաև Կապանի համայնքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնում /ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա, հեռախոս 028522666/: