Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՕՏ 1 - Ծածկագիր 09-001-0708-0004 Բաղաբուրջ թաղամասորմ, հուշահամալիրի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական նշանակության խոտհարքների հողերից 1.4 հա հողամաս գյուղատնտեսությամբ զբաղվելոււ նպատակով` մեկնարկային գին սահմանելով 360500 դրամ: ԼՕՏ 2 - Ծածկագիր 09-001-0104-0418 Ձորք թաղամասի թիվ 11/5 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.01523 հա հողամաս, որից շինության համար 78.3 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 51.4 %/ բնակելի տուն կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 129460 դրամ
ԼՕՏ 3 - Ծածկագիր 09-001-00511-0205 Շահումյան փողոցի թիվ 23/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.024 հա հողամաս, որից շինության համար 240.0 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 100 %/ խանութ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 312000 դրամ:
ԼՕՏ 4 - Ծածկագիր 09-001-00511-0206 Շահումյան փողոցի թիվ 29/10 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.01118 հա հողամաս, որից շինության համար 111.8 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 100 %/ խանութ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 1453400 դրամ: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Աճուրդը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Տեղեկությունների համար դիմել Կապանի քաղաքային համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 52036:
Կապանի քաղաքային համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով: