Ի գիտություն Կապանի բնակիչների, համայնքում գործող պետական, համայնքային եւ մասնավոր կազմակերպությունների`
Հայաստանում 2017 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական 3-րդ շաբաթօրյակը Կապան համայնքում կկազմակերպվի հոկտեմբերի 28-ին, քանի որ, ըստ Կապան համայնքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 23-ի N 71-Ա որոշման, ամեն տարի հոկտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը նշվում է «Կապանի օրը» եւ այս տարի այն, նախապես կազմված միջոցառումների ծրագրով, կնշվի հոկտեմբերի 21-ին: