Կապանի քաղաքապետարանը հայտնում է, որ առաջիկա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Կապանում կկազմակերպվի հանրապետությունում նախապես հայտարարված համապետական 3-րդ շաբաթօրյակը. հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ այն հայտարարված էր հոկտեմբերի 21-ին, բայց Կապանում հետաձգվեց, քանի որ այդ օրը նշվում էր «Կապանի օրը»:
Խնդրում, առաջարկում եւ կոչ ենք անում քաղաքի բոլոր թաղամասերի բնակիչներին, տնտեսվարողներին, համատիրություններին, աշխատանքային եւ ուսումնական կոլեկտիվներին՝ ակտիվորենմասնակցել շաբաթօրյակին, մաքրել եւ հնարավորինս բարեկարգել շենքերի, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ դրանց մերձակա տարածքները՝ այդպիսով արտահայտելով սերն ու սրտացավությունը հարազատ քաղաքի հանդեպ:
Այս համապետական միջոցառմանը կարեւոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ուստի ակնկալում ենք բոլորիդ ակտիվությունը եւ նախաձեռնող լինելը:
Մաքրման աշխատանքների հետեւանքով հավաքված աղբի տեղափոխման համար կարող եք դիմել Կապանի կոմունալ ծառայությանը՝ հեռ.094 33 22 25, 093 87 87 13: