«Չուդո մետալ» ՍՊ ընկերությունը մտադիր է ՀՀ Սյունիքի մարզի Արջիձորի ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում 2018-2021թթ իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:
Օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ ք. Կապան, Արամ Մանուկյան 5ա հասցեում, տեղի կունենան աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում:
Հանրային քննարկումն իրականացնում են «Չուդո մետալ» ՍՊ ընկերությունը և Կապանի համայնքապետարանը՝ համատեղ:
Աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ներբեռնել kapan.am կայքից: Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև՝ այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարան՝ ՀՀ, 3304, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան 5ա շենք, կամ զանգահարելով +37428542666 հեռախոսահամարով, կամ գրելով kapan.syuniq@mta.gov.am էլ. հասցեով: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել Կապանի համայնքապետարան կամ «Չուդո մետալ» ՍՊ ընկերությանը:
Ընկերության հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Նոր Ուղի, Արցախի 4, հեռախոս՝ 043523365: