Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ին՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում: Ավագանու նիստին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, որոնք իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին. հասցեն՝ Արամ Մանուկյան 5ա, հեռ.՝ 0285 4-38-68: