PHP /Professional Fellows Program/ պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակությաին գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ /Ամերիկյան խորհուրդներ/ կազմակերպությունը:
PFP-ն հնարավորություն է ընձեռնում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարման մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթական հաստատություններում ակտիվ ընդգրկված են օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական և կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություներն ու գիտելիքները կկարողանան խորացնել հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
Կից՝ ծրագրին դիմելու վերաբերյալ տեղեկատվություն: