«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ եւ 32-րդ մասերով սահմանված կարգով՝ 2018թ. մայիսի 17-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /հասցե՝ Ա.Մանուկյան 5ա/ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզ, գ. Դավիթ Բեկ, Կարմրաքար թաղամասի N2 փողոցի 2-րդ նրբանցք հասցեում Վոլոդյա Մարտիրոսյանին պատկանող առանձնատան 0.22 կՎ էլեկտրամատակարարում» աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկում /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ www.kapan.am եւ «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ գրասենյակում /հասցե՝ ք.Երեւան, Վ.Սարգսյան 26/3, գրասենյակ 713, հեռ.՝ 010 58 36 43, էլ. փոստ՝ info@atms.am/: Գրավոր դիտողությունները եւ առաջարկությունները կարելի է ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: