Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին¦ ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ հասցե՝ Ա. Մանուկյան 5ա, տեղի կունենա «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական բլոկի Կապան համայնքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի պաշտոնական՝ kapan.am և ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում՝ www.mnp.am /հեռ. 010221568/: Աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև այցելելով Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժին, Ռոմանոս Մելիքյան 8, 2-րդ հարկ, հեռ.՝ 0285 4 01 36/ կամ գրելով kapan-ecology@mail.ru. էլ. հասցեով: