Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2018թ. մրցույթի առաջին` համայնքային փուլը տեղի կունենա ս./թ. մայիսի 31-ին Կապանում:
Մրցույթին կարող են մասնակցել բժշկի թույլտվություն ունեցող ընտանիքները: Յուրաքանչյուր ընտանիքի թիմը պետք է կազմված լինի 3 անձից` հայրը, մայրը եւ երեխան` անկախ սեռից:
Մրցույթն անց է կացվելու չորս տարիքային խմբերով.
- 1-ին տարիքային խումբ՝ 2010-2012թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
- 2-րդ տարիքային խումբ՝ 2007-2009թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքներ,
- 3-րդ տարիքային խումբ՝ 2004-2006թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքներ,
- 4-րդ տարիքային խումբ՝ 2001-2003թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքներ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժին /հասցեն` Արամ Մանուկյան 5ա/ մինչեւ ս./թ. մայիսի 29-ը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել /+374/ 285 4 02 74 հեռախոսահամարով: