«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2018թ. հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Արարատցեմենտ» ՓԲԸ կողմից ներկայացված՝ Կապան քաղաքում նախատեսվող թիվ 2 ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 3-րդ փուլը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնում /Կապան, Ռոմանոս Մելիքյան 8, 2-րդ հարկ, հեռ.՝ 0285 4 01 36/ եւ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: