Այսօր: Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 647
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/08/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/08/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) մտադիր է ՀՀ Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման տեխնիկական նախագծում փոփոխություններ կատարել (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն):

Նախագծում արվող փոփոխությունները միտված են հանքի շահագործման օպտիմալացմանը և բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունների մեղմմանը և նվազեցմանը: Արտադրողականության ծավալի փոփոխություն չի նախատեսվում:

  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2018թ. օգոստոսի 15-ին, ժամը 15:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենքհասցեով, տեղի կունենա Նախատեսվող գործունեության նախնական գնահատման փուլի հանրային քննարկումը (առաջին հանրային քննարկում):

Հանրային քննարկումն իրականցնում են Ընկերությունը և Կապան համայնքի ղեկավարը՝ համատեղ:

Նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրամատչելի սեղմագրի էլեկտրոնային տարբերակին հղումը բերված է ստորև: Սեղմագրի թղթային տարբերակին կարող եք ծանոթանալ այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական շենք՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք հասցեով, կամ զանգահարելով 028540136 հեռախոսահամարով կամ գրելով kapan-ecology@mail.ru էլ. հասցեով: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընկերության հասցեն՝ ՀՀ 0032, Սյունիքի մարզ, ք. Կապան, Գործարանային 4: Էլ. հասցե՝ kapan.pr@polymetal.am:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Հայտ (517ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner