«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2018թ. օգոստոսի 16-ին, ժամը 15:30-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքպետարանի նիստերի դահլիճում, տեղի կունենան "Հայաստանի Էլեկտրական ցանցեր" ՓԲԸ "ՀՀ Սյունիքի մարզ, գ.Դավիթ-Բեկ, Կարմրաքար թաղամասի N2 փողոցի 2 նրբանցքի հասցեում Վոլոդյա Մարտիրոսյանին պատկանող առանձնատան 0.22 կվ էլեկտրամատակարարում" նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ kapan.am /հեռ. 028540136/ կամ գրելով kapan-ecology@mail.ru. էլ. հասցեով: